Գեւորգ Գրիգորյանն իր հետ պատահած ավտովթարից հետո դիմել է հետեւորդներին

11:44   6 հոկտեմբերի, 2023

Դերասան Գեւորգ Գրիգորյանը, որը երեկ հայտնել էր իր հետ պատահած ավտովթարի մասին, այսօր հետեւորդների հետ կիսվել է իր ինքնազգացողությունից: Գեւորգը նշել է, որ իր հետ ոչինչ չի եղել, սակայն դերասանը շարունակում է ակտիվորեն օգնել Հայաստան տեղափոխված արցախցիներին, ինչի համար դիմել է իր լսարանին.

«Շնորհակալ եմ բոլորիցդ ուշադրության համար. ինձ հետ ոչինչ չի եղել, բայց ես մնացել եմ առանց մեքենայի, ու դեռ շատ հայրենակիցներ ունեն հրատապ օգնության կարիք: Խնդրում եմ մեքենա ունեցող ընկերներիս՝ գրեք ինձ։ Բոլոր մնացած հարցերը ես կլուծեմ, զուտ վարորդներ են անհրաժեշտ մեքենայով։

Խնդրում եմ անտարբեր չանցնել, ու շաբաթը մեկ օր, մի քանի ժամ տրամադրել, մինչեւ ես իմ մեքենայի հարցը կլուծեմ»,-գրել է Գեւորգը:

Հիշեցնենք, որ երեկ դերասանն իր վթրված ավտոմեքենայի լուսանկարն էր հրապարակել ու նշել. «Քանի «Շամշյան» չենք ընկել, ես ասեմ՝ բոլորս ողջ ենք»։



© NEWS.am STYLE