15:05 6 հոկտեմբերի, 2023Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնեւան հաստատել է տեղեկությունն այն մասին, որ բաժանվել է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեից, ում հետ ամուսնացած էր 2015 թվականից։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Lenta.ru-ն գրում է՝ երգչուհին խոսել է իր նոր մինի ալբոմի թողարկման մասին, անդրադարձել նաեւ իր անձնական կյանքին։ «Ամուսնալուծություն, կերպարանափոխություն, երախտագիտություն, երաժշտություն եւ ձայն... Այս ամենը զետեղված է իմ առաջին ուկրաիներեն մինի ալբոմում»,- նշել է նա։
Երգչուհին եւ պրոդյուսերն ամուսնացել են ութ տարի առաջ Իտալիայում, սակայն նրանց սիրավեպի մասին խոսակցությունները հայտնվել էին շատ ավելի վաղուց։ Այդ պահին Բրեժնեւան դեռ «ВИА Гра» խմբի անդամ էր։
Ինչպես գրում է StarHit-ը, Մելաձեի նախկին կինը՝ Յանա Սումմը, ամուսնուն Բրեժնեւայի հետ սիրավեպի մեջ է կասկածել դեռ 2005 թվականից, երբ հղի էր երրորդ երեխայով։ Սումմը զանգահարել է երգչուհուն, բայց վերջինը հայտարարել է, որ Մելաձեի հետ միայն ընկերական հարաբերություններ ունի՝ հոր եւ դստեր նման։