«Ապշում եմ, ուղղակի, էսքան վերացական վերաբերմունքից»․ Իննա Խոջամիրյանի արխիվային կադրերը՝ Քարվաճառից

21:29   6 հոկտեմբերի, 2023

Իննա Խոջամիրյանն արխիվային կադրեր է հրապարակել Քարվաճառից ու նշել, որ կրկին «թաթախված է» անքնության մեջ։

«Նորից նույն անքնության մեջ թաթախված՝ ամեն գիշեր մի-մի մասնիկ գիտակցաբար պոկում եմ ինձնից։ Ու լիրիկան մի կողմ դրած՝ գիտեմ, որ էլ ինքը չկա ու չի լինելու»,-ինստագրամյան Story բաժնում գրել է դերասանուհին,-«Ու մի գրեք էլի, որ «մերն ես», «մերն ես լինելու նորից»․․․ «Հետ ենք գալու»․․․ Ապշում եմ, ուղղակի, էսքան վերացական վերաբերմունքից։ Մի ամբողջ 30 տարի մերն էր»,-հավելել է Իննան։

386873225_834506518174644_3075466285969305624_n.jpg (87 KB)

Ավելի վաղ դերասանուհին կիսվել էր անկեղծ հույզերով։ Նա արխիվային տեսանյութ էր հրապարակել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարից ու նշել, որ երբ առաջին անգամ ոտք էր դրել եկեղեցի, ուխտել էր այնտեղ պսակադրվել։ 

«Երբ Ղազանչեցոցը հանձնվեց... հանձնվեցի նաեւ ես... ու իմ մեջ մեռավ էն ամենը, ինչ էդ օրը զգացել, տեսել ու ինչին հավատացել էի»,-գրել էր նա։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Frank (@inna_khojamiryan)



© NEWS.am STYLE