Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի երեւանյան համերգի հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքներին

18:15   6 հոկտեմբերի, 2023

Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը, որի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-ին եւ 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգի կազմակերպիչ TM ընկերությունը հայտնում է, որ դրանից ստացված հասույթն Արա Մալիկյանն ու փրոդաքշնը ուղղելու են «ի նպաստ բռնի տեղահանված արցախահայության»։

384100322_813261010803703_9151743487999672013_n.jpg (1.05 MB)

Երաժիշտը Հայաստան է գալիս համաշխարհային համերգաշարի շրջանակում։ 

«Ինձ համար պատիվ եւ մեծ ոգեւորություն է այսքան սպասումից եւ կուտակված մեծ ցանկությունից հետո գնալ Հայաստան՝ հայրենիք, եւ ելույթ ունենալ իմ ժողովրդի համար»,-ավելի վաղ, անդրադառնալով հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը, գրել էր երաժիշտը։ 



© NEWS.am STYLE