Նոր սիրավե՞պ․ Ջիջի Հադիդին եւ Բրեդլի Քուփերին տեսել են միասին ընթրելիս (ֆոտո)

13:03   7 հոկտեմբերի, 2023

28-ամյա Ջիջի Հադիդն ու 48-ամյա Բրեդլի Քուփերն օրերս միասին են ընթրել Նյու Յորքում, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ մոդելը ամիսներ առաջ է բաժանվել Լեոնարդո ԴիԿապրիոյից, որն, ի դեպ, Քուփերի լավագույն ընկերներից է։

385521553_264464843239397_6772226493538448075_n.jpg (124 KB)

Հանդիպմանը Հադիդը կրել է կարճ կիսաշրջազգեստ եւ սպիտակ մինի տոպ, որի վրայից՝ սեւ պիջակ։ Դերասանը եւս սպորտային ոճում է եղել։ Նրանց ուղեկցել է Հադիդի թիկնապահը։

380438111_263998772710926_4881216534884598059_n.jpg (124 KB)

Հավելենք նաեւ, որ ապրիլին ԴիԿապրիոյին տեսել էին Բրեդլիի նախկին սիրելիի՝ Իրինա Շեյքի ուղեկցությամբ։



© NEWS.am STYLE