«Սիմֆոնիկ Մանսուրյան»․ բարեգործական համերգ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին

17:14   7 հոկտեմբերի, 2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը եւ «C-squared» ընկերությունը ներկայացնում են «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին։

Համերգի ծրագիր ընդգրված է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
Կհնչի նաեւ Վահե Մելիքսեթյանին նվիրված «Ելար» երգը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված ուսանողների։ 

Համերգի դիրիժորը Հարություն Արզումանյանն է։ 



© NEWS.am STYLE