«Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը՝ Metropolitan Fashion Week-ին (ֆոտո)

19:18   7 հոկտեմբերի, 2023

Լոս Անջելեսում ընթանում է Metropolitan Fashion Week-ը, որին ներկայացել է նաեւ հայազգի մոդել, «Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը։ Արենան Facebook-ում կիսվել է պոդիումից մի քանի լուսանկարով։ Հայուհին ցուցադրել է ճապոնացի արտիստ, դիզայներ Սաորի Միտոմեի հեղինակած հանդերձանքը՝ հանդես գալով ճապոնական ազգային զգեստի մոտիվներով ստեղծված էկզոտիկ կերպարով։ 

«Սաորի Միտոմեի այս գլուխգործոցով ունենում ես հզորության զգացողություն»,-անդրադառնալով իր կերպարին՝ գրել է Զեյնալյանը։ 

386748800_6968352033221536_276652225732231269_n.jpg (258 KB)

387028529_6968351956554877_5316786022537487473_n.jpg (317 KB)

387157188_6966909796699093_4666157730931778110_n.jpg (576 KB)



© NEWS.am STYLE