Ռեփեր Drake-ը հանգիստ է վերցնում կարիերայից՝ առողջական խնդիրների պատճառով

21:09   7 հոկտեմբերի, 2023

Drake-ը շոկի է ենթարկել իր երկրպագուներին՝ հայտնելով, որ հանգիստ է վերցնում կարիերայից։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ 36-ամյա ռեփերը հանգստի կարիք ունի ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Երաժիշտն այդ մասին հայտնել է SiriusXM-ի Table for One շոուի նոր թողարկման շրջանակում։ 

«Առաջնահերթ պետք է կենտրոնանամ առողջությանս վրա։ Տարիներ շարունակ ստամոքսիս հետ կապված խնդիրներ եմ ունեցել, եւ հիմա, կարճ ժամանակով, կփակեմ ստուդիայիս դռները։ Գուցե մեկ տարի տեւի, գուցե՝ մի քիչ երկար»,-նշել է արտիստը։ 

Drake-ը միշտ ակտիվ է եղել ստեղծագործական կյանքի առաջին իսկ պահերից։ Իր կարիերայի 13 տարիների ընթացքում նա թողարկել է 9 ալբոմ։

Լուսանկարը՝ Prince Williams/WireImage/Getty Images 



© NEWS.am STYLE