Արաքսյա Կարապետյանն ու Good Day LA-ի մյուս հաղորդավարուհիները Պամելա Անդերսոնից ոգեշնչված՝ ուղիղ եթերում մաքրել են շպարը (VIDEO)

14:11   8 հոկտեմբերի, 2023

Պամելա Անդերսոնի՝ առանց դիմահարդարման հանրությանը ներկայանալու որոշումը ոգեշնչել է շատերին։ Fox11 հեռուստաալիքի Good Day LA հաղորդման հաղորդավարուհիները, որոնց թվում է նաեւ հայազգի Արաքսյա Կարապետյանը, ուղիղ եթերում հետեւել են Անդերսոնի օրինակին եւ հեռուստադիտողի աչքի առաջ մաքրել դիմահարդարումը։

Արաքսյան հաղորդման տեսանյութով կիսվել է ինստագրամյան իր էջում։ Կից արված գրառման մեջ ամերիկահայ հեռուստալրագրողը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում խուսափում էր առանց դիմահարդարման դուրս գալուց, իսկ այսօր այդպես չի վարվում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Araksya Karapetyan (@araksyakarapetyan)

«Եթե ինձ հանդիպեք հանգստյան օրերին, հնարավոր է՝ ինձ բռնացնեք առանց դիմահարդարման։ Առաջին բանը, որ անում եմ տուն հասնելիս, դիմահարդարումս մաքրելն է։ Այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ դիմահարդարումն ինձ ինքնավստահություն է տալիս»։

Հաղորդավարուհին նաեւ հավելել է, որ այսօր էլ իր դուստրերին է վստահեցնում, որ նրանք դիմահարդարման կարիք չունեն գեղեցիկ երեւալու համար։ «Նրանք ինձ հարցնում են՝ եթե այդպես է, ինչո՞ւ ես դու դիմահարդարվում։ Իմ պատասխանն է՝ մենք հաստատ ավելի երիտասարդ տեսք ունենք՝ առանց այդ ամենի, եւ դա լավ է»։



© NEWS.am STYLE