Արիանա Գրանդեն եւ Դալթոն Գոմեսը ավարտել են իրենց ամուսնալուծության գործընթացը

16:26   8 հոկտեմբերի, 2023

Արիանա Գրանդեն եւ Դալթոն Գոմեսը ամուսնալուծության հայց էին ներկայացրել անցած ամիս, եւ ընդամենը մի քանի շաբաթ անց նրանց ամուսնությունն ավարտվել է, գրում է Elle-ը։ Ըստ TMZ-ի՝ զույգը նախքան ամուսնանալը պայմանավորվածություն է ունեցել, որ բաժանման դեպքում փոխհատուցում չեն պահանջելու միմյանցից։ 

Page Six-ի տվյալներով, «Արիանան եւ Դալթոնը, իսկապես, ցանկանում էին մինյանց հետ պահել ավելորդ քաշքշուքից՝ ահա, թե ինչու նրանք ամեն ինչի մասին մտածել էին»: Աղբյուրը հավելել է՝ «Նրանք միմյանց չափազանց շատ են հարգում»։

Ե՛վ Գրանդեն, ե՛ւ Գոմեսը շարունակում են առաջ գնալ․ ինչպես նշվում է՝վերջինն արդեն հարաբերությունների մեջ է, իսկ Գրանդեն, ասում են, հանդիպում է Wicked-ի իր գործընկեր Իթան Սլեյթերի հետ:

Իրենց փաստաթղթերում Գրանդեն եւ Գոմեսը իրենց բաժանումը նշել են 2023 թվականի փետրվարի 20-ին: Այնուամենայնիվ, նրանց ամուսնական խնդիրները, ըստ աղբյուրների, սկսվել էին շատ ավելի վաղ:

Զույգն ամուսնացել էր 2021-ին։ 



© NEWS.am STYLE