Ավրաամ Ռուսոն նոր կատարում կներկայացնի հայերենով (VIDEO)

10:19   9 հոկտեմբերի, 2023

Հայկական արմատներ ունեցող հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոն նոր կատարում կներկայցնի հայերենով: Արտիստը նորությամբ կիսվել է ինստագրամյան իր էջում: Նա երգից փոքրիկ հատված է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այն լույս կտեսնի «շուտով»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avraam Russo®️ (@avraamrusso)

Ռուսոյի հայալեզու կատարումը կոչվում է «Մայրիկ ջան»․ այն Ավետիք Իսահակյանի «Մայրիկիս» բանաստեղծության հիման վրա է: Երգչի հայ երկրպագուները ուրախությամբ են ընդունել նրա՝ հայերեն երգելու գաղափարը, իսկ օտարերկրացիները՝ ընդգծել, որ երգը գեղեցիկ է հնչում նրա կատարմամբ:



© NEWS.am STYLE