«Փնտրում եմ»․ yellowheart.-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել

22:25   9 հոկտեմբերի, 2023

yellowheart․-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Փնտրում եմ» երգի հիման վրա։ Ինչպես երգչուհու մյուս ստեղծագործությունները, այս երգը եւս հեղինակել է հենց ինքը։ Երգի գործիքավորումը կատարել է Արամ Աբգարյանը, ռեժիսորը Սերգեյ Ավետիսյանն է։

Տեսահոլովակում երգչուհին փնտրտուքների մեջ է։ «Փնտրում եմ ներկան, անցյալը թողնում։ Փնտրում եմ ներկան, հանգստություն։ Փնտրում եմ նրան, ով ցույց կտա ճանապարհ։ Փնտրում եմ ժամանակ, չկա պատասխան»,-երգում է yellowheart.-ը։ 



© NEWS.am STYLE