Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը եւ Անի Խաչիկյանը՝ Hotel Grand սերիալի 3-րդ եթերաշրջանում (VIDEO)

12:28   10 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 16-ից եթերում կլինի Իննա Խոջամիրյանի եւ Գոշ Հակոբյանի Hotel Grand նախագծի 3-րդ եթերաշրջանը։ Համացանցում արդեն հասանելի է նախագծի թրեյլերը, որում երեւում է, որ նոր եթերաշրջանում հեռուստադիտողը, ի թիվս սերիալի հիմնական կազմի, կտեսնի նաեւ Խորեն Լեւոնյանին, Նազենի Հովհաննիսյանին եւ Անի Խաչիկյանին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Frank (@inna_khojamiryan)

«Սիրուն, աշխատած ու փայփայած նախագիծը, որը ձեր դատին պիտի հանձնեինք դեռ 10 օր առաջ, գալիս է եթեր: Սեր կա, հոգի կա ու նոր պատմություն... Շնորհակալ եմ իմ ուժեղ թիմին, գործընկերներին, բոլորին»,-ինստագրամյան իր էջում գրել է Իննա Խոջամիրյանը։ 

Նախագծի սցենարիստը Անի Մաղաքյանն է։ Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախագիծը «փայփայել է» մոտ 2 տարի,-«Իսկ հետո Իննան եւ Գոշը հավատացին դրան՝ այնքան, որքան ես․․․ Եվ մենք ստացանք Hotel Grand 3-ը»,-հավելել է նա։ 



© NEWS.am STYLE