«Հայկական շոուբիզնեսում ոճ թելադրողը». Բրյունետի նոր կերպարն ու լսարանի արձագանքը (ֆոտո)

14:33   10 հոկտեմբերի, 2023

Երգչուհի Բրյունետն Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով իր ամբողջական սեւ կերպարը: «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի դեսպանը խորը դեկոլտեով  թավշյա կոմբինիզոնով է, մազերը դասական կիպ ոճում են, իսկ դիմահարդարումը լրացված է իրեն հատուկ սեւ «աղեղներով»:

385501378_298890402892384_1062114641519289741_n.jpg (151 KB)

Երգչուհու ինստագրամյան լսարանն անտարբեր չի անցել նրա նոր կերպարի կողքով, եւ թեեւ Բրյունետը ոչ մի բառով չի մեկնաբանել իր հրապարակումը, դրա ներքո մեկնաբանություններն ակտիվ են եղել: Հետեւողներն ընդգծել են նրա «հիասքանչ» տեսքը, եղել են նաեւ կարծիքներ այն մասին, որ Բրյունետը «հայկական շոուբիզնեսում ոճ թելադրող է դարձել»:

380103018_247901398251744_2926205083303815799_n.jpg (237 KB)

385531110_703667017886223_6969448587029449520_n.jpg (162 KB)



© NEWS.am STYLE