«Տարիների հիշողություններ»․ Սիրոշոյի հուշերն՝ Արցախից (ֆոտո/վիդեո)

11:09   11 հոկտեմբերի, 2023

Սիրուշոն կիսվել է Արցախից իր հուշերով։ «Արցախ․․․ Տարիների հիշողություններ»․ Instagram-ում տեղադրված նոր հրապարակումը մակագրել է երգչուհին։

Նա տեղադրել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում վայելում է Արցախի պատմական վայրերը, շփվում արցախցի փոքրիկների հետ ու ուսումնասիրում պատմությունը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Ավելի վաղ Սիրուշոն 2021 թ-ին արված տեսանյութ էր հրապարակել Արցախից։ Երգչուհին կից պատմել էր այն մասին, որ իր էմոցիաները, սովորաբար, իր ներսում է պահում, եւ երանի տվել նրանց, ովքեր ինչ-որ կերպ կարողանում են արտահայտվել։ 

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ... Ինչ լինում է, իմ ներսում է լինում.․. Երանի նրանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել..․ Ես ներս եմ գոռում..»,-գրել էր նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)



© NEWS.am STYLE