Վիտասի՝ Չինաստանում կայացած մենահամերգի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել

17:05   11 հոկտեմբերի, 2023

Չինաստանի Սուչժոու քաղաքում ռուս էստրադային երգիչ Վիտասի համերգի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել. այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Shot Telegram ալիքին։

Կեղծարարները սեւ շուկայի միջոցով 7 հազար կեղծ տոմս են վաճառել երգչի ելույթի համար։ Արդյունքում՝ 55 հազար մարդ տարողությամբ համերգասրահում հավաքվել է 62 հազար հանդիսատես։ Ոչ արտիստը, ոչ էլ նրա պրոդյուսերը վաճառված տոմսերի ավելի մեծ քանակի համար հավելյալ վճարներ չեն ստացել։

Նշվում է, որ իրական տոմսերն ունեին հոլոգրամա և նույնականացման կոդ, սակայն համակարգը թույլ էր տալիս բոլոր երկրպագուներին, այդ թվում նաեւ նրանց, ովքեր տոմսեր էին գնել սեւ շուկայում, մուտք գործել համերգային հրապարակ:

Չինաստանում արտիստը նախատեսում է 15 համերգ։ Վիտասը ենթադրում է, որ կեղծ տոմսեր կվաճառվեն նաեւ այլ վայրերում: Երգչի թիմը փորձում է լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում։



© NEWS.am STYLE