Մանե Գրիգորյանը կիսվել է «հերթական ծանր հարվածից հետո» ճգնաժամը հաղթահարելու իր մեթոդներով

19:12   11 հոկտեմբերի, 2023

Մանե Գրիգորյանը կիսվել է «հերթական ծանր հարվածից հետո» ճգնաժամը հաղթահարելու իր մեթոդներով։ Հաղորդավարուհին ինստագրամյան իր էջում գրել է․

386830329_338341761892733_2991626302525527817_n.jpg (165 KB)

«Ես լսում եմ հոգեբանների, դիտում եմ մոտիվացնող ելույթներ, դիտում եմ սերիալներ ու ֆիլմեր (իրականությունից կտրվելու համար)։ Թատրոնը, նույնպես, ինձ շատ է օգնում, եւ ամենեւին ամոթ չէ ու պետք չէ մեղավոր զգալ թատրոն կամ համերգներ գնալիս։ Մշակույթը ամենահզոր գործիքներից է վերականգնվելու համար։ Օգնենք իրար՝ անցնելու այս ճգնաժամը նույնպես»։

385514894_328749109704478_7198317786605542662_n.jpg (140 KB)

Օրեր առաջ Երգի պետական թատրոնի տնօրենը Instagram-ում կիսվել էր Արցախ կատարած իր «վերջին ամենածանր, բայց եւ ամենաերջանիկ» այցի տեսանյութով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mane Grigoryan (@manegrigoryan)

Հավելենք, որ հաղորդավարուհու եղբայրը՝ Դավիթ Բագիրյանը, Արցախում տեղի ունեցած պայթյունի ժամանակ անհետ կորել է։ 

«Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ձեր ուշադրության եւ սրտացավության համար, բայց Դավիթից որեւէ լուր չունենք։ Դեռ Սպասում ենք․․․»,-ավելի վաղ գրել էր Մանեն։ 



© NEWS.am STYLE