«Տունս․ անասելի ցավ, կարոտ»․ Գայա Արզումանյանը կիսվել է Ստեփանակերտի իրենց տան պատշգամբի լուսանկարով

20:26   11 հոկտեմբերի, 2023

Գայա Արզումանյանը կիսվել է Ստեփանակերտի իրենց շենքի տեսագրության կադրերով․ արցախցի երգչուհին նշել է՝ «անասելի ցավ ու կարոտ» է զգում, որը բառերով չի կարող արտահայտել։ 

«Իմ բալկոնը, իմ տունը, իմ տեղը։ Գժվելու է»,-ինստագրամյան Story բաժնում գրել է Գայան։

380382574_6599943286768394_4064342643051054822_n.jpg (110 KB)

Երգչուհին իր էջում հաճախ է կիսվում նաեւ արցախյան իր հուշերով։ Օրեր առաջ նա տեսանյութ էր տեղադրել՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքից։ Հոլովակն ուղղեկցվում է երգչուհու «Այայի երկիր Արցախ» երգի կատարմամբ։ «Գայայի երկիր, տոն, տեղ, աշխարհ․ պատկերացում չոնիմ առանց քեզ՝ հունց»,-արցախյան բարբառով մակագրել էր երգչուհին։ 

380106563_193904413728138_692849103687168145_n.jpg (108 KB)



© NEWS.am STYLE