Ավրաամ Ռուսոն ներկայացրել է Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված «Մայրիկ ջան» երգի իր կատարումը

11:50   12 հոկտեմբերի, 2023

Ավրաամ Ռուսոն ներկայացրել է Ավետիք Իսահակյանի «Մայրիկիս» բանաստեղծության հիման վրա գրված «Մայրիկ ջան» երգի իր կատարումը: Երգիչն այն տեղադրել է ինստագրամյան իր էջում: Ռուսոն հայտնել է, որ երգն արդեն հասանելի է բոլոր թվային հարթակներով:

Ավելի վաղ, երբ ռուսական շոուբիզնեսում հայտնի հայազգի արտիստը կիսվել էր երգի անոնսով, հայրենակիցները ոգեւորությամբ էին ընդունել նրա՝ հայերեն երգելու գաղափարը՝ նշելով, որ հայերենը նրա կատարմամբ գեղեցիկ է հնչում: Այսօր, երբ երգն արդեն հասանելի է ամբողջական տարբերակով, երգչի հետեւորդները հաստատել են իրենց տեսակետը:



© NEWS.am STYLE