«Իմ հուշերում միշտ կմնա այսպիսինը». Սիրուշոն արխիվային կադրեր է հրապարակել ու անդրադարձել Ղազանչեցոց տաճարի ներկայիս «աղավաղմանը»

16:21   12 հոկտեմբերի, 2023

Սիրուշոն շարունակում է ինստագրանյան իր էջում կիսվել Արցախ կատարած իր այցերից։ Հերթական արխիվային հրապարակումը նվիրված է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին։ Երգչուհին տեղադրել է ընտանեկան լուսանկարներ եւ տեսանյութեր՝ տաճար կատարած իրենց այցից։ Տեսանյութերից մեկում երեւում է նաեւ նրա գործընկերն ու լավագույն ընկերներից մեկը՝ Անդրեն։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Ղազանչեցոց... Իմ հուշերում միշտ կմնա այսպիսինը... Ղազանչեցոց տաճարը հատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում: Ցավոք սրտի՝ ես չգիտեմ, թե ինչպիսի տեսք կունենա այն աղավաղվելուց հետո»,-գրել է Սիրուշոն։  



© NEWS.am STYLE