«Կարելի՞ էր արցախցի երեխաներին անմարդկային ձեւով խոշտանգել, բռնահանել, հայրենազրկել․․․»․ Նազենի Հովհաննիսյանը՝ աշխարհի անհավասար վերաբերմունքի մասին

13:37   13 հոկտեմբերի, 2023

Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է աշխարհի անհավասար վերաբերմունքին։ Հաղորդավարուհին խոսել է այն մասին, որ այսօր բոլորն են միաձայն ելույթ ունենում Իսրայելի եւ Պաղեստինի երեխաների հանդեպ անարդար վերաբերմունքի մասին, սակայն նույն անարդարությունը դրսեւորում են արցախցի երեխաների հանդեպ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Աշխարհում ոչ մի ազգ ու պետություն չի մարսելու Արցախի հարցը, որքան էլ «ուժեղի» համբավ վայելի»․-Instagram-ի Story բաժնում հրապարակած տեսանյութում ասում է Նազենին,-«Ուզում եմ մի բան հարցնել՝ Իսրայելի կամ Պաղեստինի էրեխեքը էրեխեք են, իսկ Արցախի էրեխեքը՝ ո՞չ, որ հանրահայտ մարդիկ՝ երբեմն իրենց հայ համարող տարբեր կերպարներից սկսած, միաձայն գոռում են՝ Իսրայել, իսկ Արցախը ու արցախցի երեխաները մարդ չէի՞ն։ Կարելի՞ էր նրանց խայտառակ, անմարդկային ձեւով խոշտանգել, բռնի տեղահանել, հայրենազրկել, հոգեպես ճնշել․․․ Չկա էլ կարեկցանք իմ մեջ»,-հավելել է հաղորդավարուհին։ 



© NEWS.am STYLE