«Պահում եմ այս հուշերը, մինչեւ կվերադառնանք»․ Սիրուշոյի եւ Անդրեի պարը՝ Արցախում (ֆոտո/վիդեո)

16:22   13 հոկտեմբերի, 2023

Սիրուշոն Արցախին նվիրված իր արխիվում կիսվել է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։ Կադրերից մեկում երգչուհին եւ իր մտերիմ ընկերն ու գործընկերը՝ Անդրեն, ուրախ պարում են Ստեփանակերտի հրապարակում։ Սիրուշոն գրել է, որ պահում է այդ հուշերը, մինչեւ կրկին կկարողանա գնալ տուն։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Արցախի կարեւորությունը միշտ ենք հասկացել, միշտ դողացել ու գնահատել՝ գիտակցելով, թե ինչ գնով է ձեռք բերվել ու պահպանվել... Պահում եմ այս հուշերը, մինչեւ կվերադառնանք Արցախ»։

Երգչուհու հրապարակած կադրերում երեւում են նաեւ ընտանիքի անդամները, նրանց հետ հանգիստն Արցախում, Շուշին ու Արցախի բացառիկ բնությունը։ 



© NEWS.am STYLE