Սուսաննա Պետրոսյանը երկարատեւ լռությունից հետո հանդես կգա նորությամբ (VIDEO)

19:24   13 հոկտեմբերի, 2023

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը երկարատեւ լռությունից հետո հանդես կգա նորությամբ։ Առաջին «Հայ Սուպերսթարն» իր նոր երգն ավելի վաղ պետք է ներկայացներ, սակայն Արցախում ստեղծված իրավիճայով պայմանավորված, պրեմիերան հետաձգվել է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial)

Այսօր Սուսաննան «Թույլ տվեք հեռանալ» երգից փոքրիկ հատված է զետեղել ինստագրամյան իր էջում,-«Երգս այդպես էլ չներկայացրեցի ամբողջովին: Չգիտեմ էլ՝ հիմա բոլորիս համար այս դժվար շրջանում կուզենա՞ք ամբողջովին լսել, թե՞ ոչ։ Գուցե մի փո՞քր էլ է հարկավոր սպասել…»,-հետաքրքրվել է երգչուհին։ 

Նա նաեւ հավելել է, որ Չինաստան գնալու նախօրեին Նիկ Էգիբյանի հետ նկարահանում են ունեցել «գեղատեսիլ» Սեւանում։ 



© NEWS.am STYLE