Արդարության հանդեպ հավատը կորցրած, վրեժխնդրությամբ լցված հերոսուհու պատմությունն է․ նոր մանրամասներ՝ Անի Երանյանի մասնակցությամբ «Մալենա» սերիալից

14:24   14 հոկտեմբերի, 2023

USArmenia  հեռուստաալիքով շուտով կհեռարձակվի «Մալենա» թրիլլերը՝ Անի Երանյանի գլխավոր դերակատարմամբ։ 16 մասիս բաղկացած սերիալի թրեյլերը երկու օր առաջ հասանելի դարձավ համացանցում։ Ինչի՞ մասին է նոր նախագիծը, ո՞վ է գլխավոր հերոսուհին․ այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է սցենարիստ Անի Մաղաքյանի հետ։ 

««Մալենան» թրիլլեր է՝ դրամայի տարրերով։ Այս ժանրի մեջ մեր առաջին սցենարային գործն էր։ Առաջարկը ստացա Անի Երանյանից, հետո քննարկումներ սկսեցինք պրոդյուսեր Սոս Կարապետյանի եւ ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի հետ։ Ստեղծագործական թիմն արդեն ուներ հստակ պատեկրացումներ սյուժեի վերաբերյալ։ «Մաղաքյան սքրիփթսում» մենք մշակեցինք պատմությունը, ամբողջացրինք ստեղծագործական թիմի պատկերացումները եւ ստացանք վերջնական արդյունքը»,-պատմում է Անին։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ANi’E️ (@ani_yeranyan)

Սերիալն արդարության հանդեպ հավատը կորցրած, վրեժխնդրությամբ լցված հերոսուհու պատմություն է, որը որոշում է սեփական ջանքերով վերականգնել արդարությունը։ Որքանով դա նրան կհաջողվի, արդյոք վրեժխնդրությունը հանգստություն տանող ճանապա՞րհն  է․․․ Անին ասում է՝ այս հարցերի պատասխանը կտեսնենք ֆիլմը դիտելիս։ 

Նրա խոսքով՝ անձնակազմից մի քնաիսին վաղուց գիտեր, բայց աշխատանքային գործընթացի մեջ առաջին անգամ էին մտնում։ «Եղել են եւ տարաձայնություններ, եւ ներվ, եւ ոգեւորություն՝ այն ամենն, ինչ պարտադիր է լավ  արդյունք ստանալու համար։ Ամեն դեպքում, թիմի յուրաքանչյուր անդամ իր գործը անում էր նվիրված ու ոգեւորված, փորձում էինք այդպես իրար լրացնելով անցնել գաղափարից միչեւ պատարստի ֆիլմ տանող ճանապարհը»։ 

Հեռուստասերիալի նկարահանումներն անցել են ԱՄՆ-ում։ Սցենարիստը նշում է՝ ամենաբարդը եղել է հեռավորության վրա աշխատելը։

«Դա, երեւի, միակ բարդությունն էր։ Խնդիրը ավելի շատ ժամային գրաֆիկի հետ էր կապված։ Ստիպված էի երբեմն 19-20 ժամ արթուն լինել, ցերեկն աշխատել, գիշերը զանգահարել, քննարկել, բայց դա էլ հաղթահարեցինք»։ 

«Մալենան» կհեռարձակվի USArmenia-ի աշնանային եթերաշրջանում։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE