«Մի՞թե բոլորս մարդ չենք»․ Գեւ Օրկյանը՝ Ադրբեջանի կողմից հայերի սպանության վերաբերյալ աշխարհի լռության մասին

11:36   14 հոկտեմբերի, 2023

Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանը եւս մեկ անգամ անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից հայերի սպանության նկատմամբ աշխարհի լռությանը։ Ինստագրամյան իր նոր հրապարակման մեջ Օրկյանը, որը միշտ խոսում է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի այլ երկրների հանդեպ անարդարությունների մասին, գրել է։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

«Այնքան շատ մարդիկ լռությամբ հետեւեցին հայերի սպանությանը, մինչդեռ բարձր բղավում են Իսրայելի եւ Պաղեստինի ողբերգությունների մասին։ Մի՞թե բոլորս էլ մարդ չենք»։



© NEWS.am STYLE