Դալիթան զարմացրել է հետեւորդներին՝ կտրելով երկար վարսերը (ֆոտո)

21:05   15 հոկտեմբերի, 2023

Դալիթան, որը համարվում է հայկական շոուբիզնեսի ամենաերկարավարս երգչուհիներից մեկը, որոշել է դիմել ոճափոխության։ 24-ամյա երգչուհին կտրել է վարսերն ու զարմացրել երկրպագուներին, որոնք, սակայն, դրական են արտահայտվել նրա նոր կերպարի մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Dalita (@dalita_avanessian)

Դալիթան իր նոր սանրվածքը ցուցադրել է Instagram-ում հրապարակած ֆոտոշարքով։ Երգչուհի-դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Իրար դեմ» հեռուստասերիալում, ներկայացել է վարդագույն օվերսայզ կոստյումով, որի ներքո կրում է սպիտակ տոպ, եւ կերպարն ամբողջացնում սպիտակ կոշիկներով։ Նրա նոր կտրվածքը շերտերով է, սակայն երգչուհին մազերի երանգի գունափոխություն չի կատարել։ 



© NEWS.am STYLE