Իվետա Մուկուչյանի նոր ֆոտոշարքը՝ «երկնքում»

10:31   16 հոկտեմբերի, 2023

Երգչուհի Իվետա Մուկուչյանը օգոստոսի 14-ին նշում էր ծննդյան 37-ամյակը, իսկ երեկ կիսվել է նոր ֆոտոշարքով՝ ցուցադրելով իր սլացիկ կազմվածքը։ 

«Երկնքում եմ, բայց ամուր զգում եմ հողը. այս զգացողությունն ունեմ տարեդարձիցս հետո: Շնորհակալ եմ բոլոր ջերմ շնորհավորանքների համար»,-Instagram-ում հրապարակած լուսանկարներին կից գրել է երգչուհին։ 

Ֆոտոշարքում Իվետան բարձունքում է՝ հեռուստաաշտարակի վրա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Նա ընդգծել է երկար ոտքերը՝ կարճ սեւ շորտերով ու զուգագուլպաներով։ Երգչուհին կրում է մանուշակագույն բլուզ, որի պարանոցի երկու կողմերից երկար ժապավեններ են կախված՝ շեշտելով նրա եթերային կերպարը։ Նրա ոճաբանը Abajyans-ն է, իսկ լուսանկարների հեղինակը Tyom Akop-ը։ 



© NEWS.am STYLE