Victoria's Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանի համարձակ կերպարը՝ CR Fashion Book-ի համար (ֆոտո/վիդեո)

16:15   16 հոկտեմբերի, 2023

Հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը (Rubina Dyan), որն առավել հայտնի է Victoria's Secret-ի հետ իր համագործակցությամբ, լուսանկարվել է փարիզյան Vogue ամսագրի նախկին գլխավոր խմբագիր, նախկին մոդել Կարին Ռոիթֆելդի CR Fashion Book-ի նոր համարի համար։ Այս մասին Խանզադյանը տեղեկացրել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով նկարահանման գործընթացից որոշ կադրեր։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

«Հոլիվուդյան օդում մի հատուկ բան կա»,-հրապարակմանը կից գրել է մոդելը՝ հավելելով, որ կրում է Valentino: 

Ռուբինան համարձակ կեցվածք է ընդունել բրենդի սեւ զգեստով, որի օձիքն ու թեւքերը սպիտակ կտորից են, իսկ մեջքն աչքի է ընկնում ընդարձակ բացվածքով՝ ամբողջովին ցուցադրելով մոդելի իրանը։ 

Լուսանկարների հեղինակը Բրայս Անդերսոնն է։ 



© NEWS.am STYLE