Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

17:21   16 հոկտեմբերի, 2023

Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 27-ին եւ 28-ին հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում։

Համերգներն իրականացվում են Արամ Խաչատրյանի 120-ամյակի եւ «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում է «Միասին հանուն խաղաղության» խորագիրը։

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, նվագախումբը ելույթ կունենա Ռոտենբուրգի Ցեինտշոյեր մշակույթի կենտրոնում (Zehntscheuer Rottenburg cultural center) գերմանաբնակ հայ ջութակահար Արամ Բադալյանի եւ գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի հետ։

Հոկտեմբերի 28-ին՝ նույն ժամին, նվագախումբը հանդես կգա Շտուտգարտի Հոսփիթալհոֆ համերգասրահում (Hospitalhof Stuttgart)` գերմանաբնակ հայ ջութակահար Արամ Բադալյանի եւ դիրիժոր Ռուբեն Ղազարյանի հետ։

Կներկայացվեն հայ եւ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։



© NEWS.am STYLE