«Էս ի՞նչ ձայն ա»․ Բրյունետի նոր cover-ն ու լսարանի արձագանքը

21:14   16 հոկտեմբերի, 2023

Երգչուհի Բրյունետն ինստագրամյան իր էջում նոր cover կատարում է տեղադրել ու արժանացել լսարանի հիացմունքին։ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչը, որը մրցույթում կատարում էր Future Lover երգը, այս անգամ դիմել է ջազային մոտիվների։ Նա երգում է Բիլլի Հոլիդեյի Gloomy Sunday երգը։

«Վերջերս ջազային տրամադրություն ունեմ»,-տեսանյութին կից գրել է երգչուհին։ 

«Էս ի՞նչ ձայն ա, մամա ջան», «Այնքան եմ հավանում Ձեր ձայնը, այն, թե ինչպես եք հագնվում, պարում ու Ձեզ զգում բեմում», «Որքան կատարյալ է»,-մեկնաբանությունների բաժնում արտահայտվել են երգչուհու թե հայ, թե օտարազգի հետեւորդները։ 



© NEWS.am STYLE