«Ես կլինեմ այն մեկը, ով կհամբուրի քեզ գիշերը»․ Անի Լուպեի աշնանային look-ը (ֆոտո)

22:34   16 հոկտեմբերի, 2023

Դերասանուհի Անի Լուպեն հանդես է եկել աշնանային ֆոտոշարքով եւ համարձակ գրառմամբ։ 39-ամյա դերասանուհին իր գեղեցիկ կազմվածքը ցուցադրել է մինի տոպի ներքո, որը համադրել է պատռված ջինսերի եւ կաշվե բաճկոնի հետ։ Դերասանուհու կերպարն ավելի հետաքրքիր են դարձնում ուսերին արձակված գանգուր վարսերը, սեւ ակնոցներն ու խոշոր կլոր ականջօղերը։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Grigoryan (@lupeani)

«Ես կլինեմ այն մեկը, ով կհամբուրի քեզ գիշերը»,-կից գրել է դերասանուհին։ Անիի լուքը հետեւորդների մոտ «wow»-ներ է առաջացրել։ 

Ավելի վաղ Անին կիսվել էր տեսանյութով, որն, ինչպես նշել էր, նկարահանել է դերասան Նորայր Եղյանը։ Հայտնի գանգրահերը հոլովակին կից ռուսերենով գրել էր,-«Եթե մարդն ի պատասխան չի ստանում այն, ինչ տալիս է, նա, անպայման, մի օր կհեռանա»։ 



© NEWS.am STYLE