Գեւ Օրկյանը՝ ադրբեջանցիների կողմից հայկական հուշակոթողների ոչնչացման մասին․ «Մի՞թե ժամանակը չէ Ադրբեջանին պատժելու»

19:18   16 հոկտեմբերի, 2023

Արցախը հիմա բռնապետների ձեռքերում է, որոնց նպատակն է ջնջել հայերի հարուստ պատմությունը,-նշում է բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը, որն իր ինստագրամյան էջում կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գրավմանն ու արցախցիների բռնի տեղահանմանը։ Նա նշել է, որ մինչ UNESCO-ն եւ աշխարհը հանգիստ նստած հետեւում են այս ամենին, հազարավոր տարիների պատմություն ունեցող հայերի քրիստոնեական եկեղեցիները ոչնչացվում են ադրբեջանցիների կողմից։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

«Մինչ աշխարհը կենտրոնացած է Իսրայելի եւ Պաղեստինի ճգնաժամի շուրջ, մեր թշնամին նոր հարձակում է ծրագրում անմեղ հայերի նկատմամբ։ Մեդիայի կողմից փոքրիկ ուշադրությունը դեպի Արցախը հիմա վերջնականապես դադարել է․․․ Մի՞թե մեր քրիստոնեական տաճարները կվերածվեն մզկիթների, դարավոր հուշակոթողները էլ չեն լինի, էլ որքա՞ն կյանքեր պիտի ընդհատվեն, որ աշխարհը ուշադրություն դարձնի մեզ վրա։ Մի՞թե ժամանակը չէ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու։ 



© NEWS.am STYLE