Սիրուշոյի՝ «Հորովել» երգի կատարումը՝ Արցախի լեռներում (VIDEO)

13:23   17 հոկտեմբերի, 2023

Սիրուշոն արխիվային տեսանյութ է հրապարակել Արցախից: Երգչուհին լեռներում է, որտեղ կատարում է «Հորովել» երգը: Նրա ձայնն արձագանքում է լեռների արանքում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Մեր ձայներն ընդմիշտ կհնչեն այս լեռներում»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին, որի կատարումը հետեւորդների կողմից արժանացել է դրական արձագանքի:

Սիրուշոն օրերս արխիվային հրապարակումների շարք է սկսել՝ ներկայացնելով ընտանիքի հետ անցկացրած ժամանցն Արցախում: Երգչուհին գրել է, որ պահում է հուշերը, «մինչեւ, որ կվերադառնանք»:



© NEWS.am STYLE