Մալուման պատմել է, թե ինչպես է դարձել Մարկ Էնթոնիի հարսանիքի խաչեղբայրը

14:05   17 հոկտեմբերի, 2023

Մալուման օրերս եղել է Ջիմմի Ֆելլոնի The Tonight Show-ի հյուրն ու պատմել, թե ինչպես է ծանոթացել Մարկ Էնթոնիի հետ եւ, նույնիսկ, դարձել նրա հարսանիքի խաչեղբայրը:

Կոլումբիացի երգիչը նշել է, որ Մարկ Էնթոնիի երգերը լսել է մանկուց, եւ զարմանք է ապրել, երբ մի օր իմացել է, որ երգիչն անձամբ իրեն ցանկանում է հանդիպել:

«Ինձ մի օր Մարկը գրեց եւ հրավիրեց իր տուն: Ես զարմացած էի, բայց գնացի, եւ մենք, գրեթե, 8 ժամ անցկացրինք զրուցելով ու միմյանց նոր ստեղծագործությունները լսելով: Երկուսս էլ լատինաամերիկյան մշակույթի ներկայացուցիչներ ենք, եւ դա հրաշալի էր: Նա,  ասես, իմ մեծ եղբայրը լինի»,-ասում է արտիստը, որը, հատկապես, ապշել է, երբ Էնթոնին ավելի ուշ առաջարկել է իրեն դառնալ իր հարսանիքի խաչեղբաւյրը։ 

«Կյանքումս առաջին անգամ էր, որ նման դեր պետք է ստանձնեի»,-ոգեւորված պատնում է երգիչը,-«Այնքան տարօրինակ էր ինձ համար։ Նա զանգահարեց, ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ եւ ցանկանում է, որ ես այդ դերը ստանձնեմ։ Ես հուզված նշեցի՝ իհարկե, բայց ե՞րբ է հարսանիքդ (քանի որ այդ շրջանում նաեւ համերգներ ունեի), ու նա պատասխանեց՝ հունվարի 28-ին, իսկ դա իմ ծննդյան օրն է։ Ասացի՝ «Եղբայր, դա իմ ծննդյան օրն է, չե՞ս կարող փոխել օրը»»,-կատակում է Մալուման։ Երգիչն, այնուամենայնիվ, ժպիտով հավելում է,-«Բայց այդպես լավ եղավ, էլ ծննդյանս խնջույքի վրա փող չծախսեցի, նա ամբողջը վճարեց»։

Լուսանկարը՝ Royaltyrecordsoficial



© NEWS.am STYLE