Դասական, թափանցիկ, խորը դեկոլտեով եւ նրբագեղ․ հայտնիների՝ «փոքրիկ» սեւ զգեստները (ֆոտո)

22:08   17 հոկտեմբերի, 2023

Ինչպես առաջարկել է Կոկո Շանելը՝ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում ցանկալի է, որ լինի «փոքրիկ սեւ զգեստ»։ Այո, լինի «փոքրիկ», թե երկար, սեւ զգեստը հրաշալիորեն համադրվում է տարբեր աքսեսուարների հետ, նրբագեղ ու դասական դարձնում ցանկացած կերպար։ Դատելով հայտնի հայուհիներից շատերի ինստագրամյան հրապարակումներից՝ կարծես նրանք էլ ֆոտոշարքերի, միջոցառումների կամ այլ առիթների համար նախընտրել են դասական այս երանգը։ 

Բլոգեր, դերասանուհի Անի Արզումանյանը կրում է ուսերը բաց ուղիղ սեւ զգեստ։ Ձիգ հավաքված վարսերով ու մինիմալ աքսեսուարների ընտրությամբ՝ Անին նրբագեղ տեսք ունի։ Բլոգերը լուսանկարների շարքը մեկնաբանել է՝ «Նկարի մեջ ես եմ։ Անկեղծ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ani Arzumanyan (@anii.arzumanyan)

Մերի Քոչարյանը երկու կտորից բաղկացած զգեստ է ընտրել։ Այն բոլորովին տարբեր է Անիի զգեստից, բայց կրկին աչքի է ընկնում էլեգանտությամբ։ Մերիի զգեստը բաղկացած է լայն թեւքերով տոպից ու երկար, ուղիղ շրջազգեստից։ Երգչուհին, որը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Իրար դեմ» սերիալում, մազերն արձակել է դասական ալիքներով, իսկ զգեստը համադրել է ցածրակրունկ սեւ կոշիկներով։ 

385514889_692459775836637_5713547129231493640_n.jpg (146 KB)

Բրյունետը կրում է թավշյա սեւ կոմբինիզոն՝ բավական համարձակ դեկոլտեով։ Երգչուհին վարսերը հավաքել է ձիգ դասական սանրվածքով, իսկ դիմահարդարման մեջ նախընտրել «կարմիր շրթներկ եւ սեւ աղեղներ» տարբերակը։

384568602_2084535911939016_1148187219715251905_n.jpg (242 KB)

Անահիտ Ադամյանի կերպարն ավելի բեմական է։ Այն բաղկացած է կորսետից եւ թափանցիկ պուտավոր շրջազգեստից։ Անահիտը հանդերձանքը համադրել է արծաթյա զարդերով, իսկ մազերը ոճավորել հյուսքերով։

Մադոննա Հարությունյանի ընտրությունն ավելի համարձակ է։ Ոճաբանը կրում է երկար թափանցիկ զգեստ, որի ներքո տեսանելի է ներքնազգեստը։ Մադոննան կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարներով, թրենդային հյուսքերով ու ցածրակրունկ կոշիկներով։ 

385525607_172276889270135_8968138314670807062_n.jpg (137 KB)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Madonna Harutyunyan (@madonnaharutyunyan)



© NEWS.am STYLE