Սիլվի Բարկովան փոքրիկ որդու հետ Հնդկաստանում մասնակցել է ավանդական տոնակատարության (ֆոտո)

20:08   17 հոկտեմբերի, 2023

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Հնդկաստանում, ինստագրամյան էջում կիսվել է հնդկական Navaratri տոնակատարության կադրերով։ Սիլվին արարողությանը մասնակցել է որդու՝ փոքրիկ Կավիրի հետ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Silvi Barkova (@silvi_barkova)

Սիլվին տոնին մասնակցել է հնդկական ավանդական հագուստով։ Նա կրում է կոպույտ սարի, որը կրծքի հատվածում զարդարված է քարերով։ Սիլվին կրում է նաեւ հնդկական ազգային զարդեր։ «Ուրախ Navaratri»,-լուսանկարները մեկնաբանել է դերասանուհին, որը, սակայն, կադրերում չի ցուցադրել որդու դեմքը՝ այն թաքցնելով «սրտիկների» ներքո։ 



© NEWS.am STYLE