«Բարբի» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մարգո Ռոբին գլխավորել է 100 «ամենակրակոտ» կանանց ցուցակը

20:12   18 հոկտեմբերի, 2023

Ավստրալական Maxim ամսագիրը հրապարակել է իր ամենամյա՝ 100 ամենակրակոտ կանանց ցուցակը՝ ներկայացնելով ժամանցի, մշակույթի ու սպորտի ոլորտի ամենահաջողակ ու գեղեցիկ կանանց։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ շքերթի առաջատարը «Բարբի» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մարգո Ռոբին է։

33-ամյա դերասանուհու մասնակցությամբ «Բարբի» ֆիլմը դարձել է Warner Bros-ի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը, որն, ընդհանուր առմամբ, վաստակել է 1,2 միլիարդ դոլար ամբողջ աշխարհի կինոթատրոններում:

Ռոբին այս ցուցակը գլխավորում է երկրորդ տարին անընդմեջ եւ արդեն 4-րդ անգամ։

a502f2b842fedefe283b5ece6c53e789.jpeg (114 KB)

Ցուցակում տեղ են գտել նաեւ Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին՝ 18-րդ հորիզոնականում, Նիկոլ Քիդմանը՝ 48-րդ հորիզոնականում, եւ Քայլի Մինոգը՝ 59-րդում։ 

Գլխավոր լուսանկարը՝ Jean_Nelson/Depositphotos



© NEWS.am STYLE