Օրերս ամուսնացած Լուարա Հայրապետյանի հարսանեկան ֆոտոշարքը

19:18   18 հոկտեմբերի, 2023

Լոս Անջելեսում օրերս կայացել է երգչուհի Լուարա Հայրապետյանի եւ նրա ընտրյալի՝ Երվանդի հարսանիքը։ Համացանցում կարճ տեսանյութեր էին հայտնվել հարսանեկան արարարողությունից, որին ներկա էին նաեւ հայկական շոուբիզնեսի մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Էմմին, Քրիստինե Պեպելյանը եւ Արամ mp3-ն։ 

Իր էջում հարսանիքից կադրեր էր հրապարակել նաեւ երգչուհի Էմմին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emmy (@emmybejanyan)

«Մանկական Եվրատեսիլ 2009»-ում «Բարսելոնա» երգով Հայաստանը ներկայացրած ամերիկաբնակ երգչուհին, վերհիշելով իր հատուկ օրը, Instagram-ում հարսանեկան ֆոտոշարքից որոշ դրվագներով է կիսվել, որոնք տեղադրել է լուսանկարների հեղինակ Սարգիս Վարդանյանը։ Ֆոտոշարքում երեւում է նաեւ երգչուհու հարսանեկան հանդերձանքի շքեղ շրջազգեստը, որն ամբողջությամբ զարդարված է ժապավեններով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarkis Vardanian (@sakosan)

Լուարան անձնականի վերաբերյալ նախընտրում է չկիսվել հարցազրույցներում, բայց ինչպես ավելի վաղ NEWS.am STYLEտեղեկացրել էր, զույգը ծանոթացել է 2014 թ-ին՝ Լոս Անջելեսում։ 



© NEWS.am STYLE