Կին եւ տղամարդ. ինչո՞ւ են տղամարդիկ գնում մարմնավաճառների մոտ

23:13   26 դեկտեմբերի, 2013

Որքան ուզում եք՝ վիճեք մարմնավաճառության բարոյական կողմի մասին, միեւնույն է՝ այն կա ու կլինի: Տղամարդիկ որքան էլ խոսեն բարոյականության սկզբունքների մասին, հաճախ են օգտվում գիշերային թիթեռնիկների ծառայություններից: Հետաքրքիր է այն փաստը, որ տղամարդիկ որքան շատ են խոսում բարոյական սկզբունքներից, այնքան շատ են վազում «աղջնակների» մոտ: Հատկապես մեր հայ «մաչոները», Մոսկվայի սրահ-բնակարանում տեսնելով 2000 ռուբլի արժողությամբ Անժելային, գրեթե կորցնում են գիտակցությունը:

Կանայք հաճախ են քննարկում այն հարցը, թե ինչո՞ւ են տղամարդիկ վազում մարմնավաճառների մոտ: Նրանց դժվար է հասկանալ, թե տղամարդիկ ինչու են այդ անում: Սակայն պարադոքսը նրանում է, որ տղամարդիկ նույնպես միշտ չէ, որ կարողանում են բացատրել, թե ինչով են նրանց գրավում թեթեւաբարո կանայք:

Իսկապես հասկանալի չէ, ինչո՞ւ օգտվել մարմնավաճառի ծառայությունից, եթե այդ ամենը կարելի է անվճար ունենալ: Որոշ տղամարդկանց պնդմամբ, նրանցից յուրաքանչյուրի մեջ ննջում է, այսպես կոչված, ստրկատերը, ով ձգտում է հմայիչ ստրկուհի ունենալ: Ամեն դեպքում ցանկացած կեղծիք կինն արագ է բացահայտվում, այդ պատճառով էլ ստելն անօգուտ, երբեմն նույնիսկ վտանգավոր է: Այդ պատճառով ավելի լավ է դիտարկենք փաստերը:

Երբեմն իրավիճակը տղամարդուն ստիպում է շփվել մարմնավաճառների հետ ո՛չ սեփական նախաձեռնությամբ: Որպես կանոն՝ այդ տեղի է ունենում «հանուն շրջապատի»: Օրինակ` ընկերների հետ գործուղման գնալով, երեկոյան առաջարկ է հնչում գնալ շոգեբաղնիք եւ լիցքաթափվել, եւ անպայման աղջիկների հետ: Այդպիսի առաջարկը հիմնականում ընդունվում է՝ հաշվի առնելով, որ նրանք դեռ պետք է միասին աշխատեն եւ շատ գործուղումներ են լինելու, որ «թուլամորթի» համբավ ձեռք չբերեն եւ այլն:

Անօգուտ են տղամարդուն ընկերներից զրկելու փորձերը: Հատկապես, եթե նրանք եղել են նախքան կնոջ հետ հանդիպելը, ով հիմա հավակնում է միակի եւ անկրկնելիի դերին: Ընկերների հետ շոգեբաղնիք գնալը չի նշանակում, որ նա մոռանում է իր կնոջը: Նա, միեւնույն է, տղամարդու համար մնում է միակը: Սակայն տղամարդկանց միջավայրում հատուկ կոդ կա: Եվ այն սուրբ է համարվում իրական տղամարդկանց համար եւ դրված է, այսպես կոչված, ենթագիտակցության մեջ:

Շատ զբաղված են

Ինչո՞ւ է տղամարդն ինքնակամ ընտրում մարմնավաճառի հետ շփումը: Միանշանակ պատասխան չկա: Օրինակ` երիտասարդ տղամարդը, իր աշխատանքի առանձնահատկությունից ելնելով, մշտապես գտնվում է երկրից դուրս եւ լավ աղջկա հետ տեւական շփման համար ժամանակ չի ունենում (իսկ ցանկություն կա):

Նա այդ իրավիճակից ելք է գտնում՝ հանդիպելով «պատահածին»: Աղջիկների, ովքեր նրան երբեք չեն մեղադրի մշտապես բացակայելու համար: Համաձայնեք, դժվար թե որեւէ աղջիկ ընդունի նրա աշխատաժամերը եւ հաճույք կստանա այդպիսի հարաբերություններից: Այդ պատճառով, մարմնավաճառը նրա համար լավ տարբերակ է:

Իհարկե, այդ միջոցն ընտրում են ոչ միայն խիստ զբաղված տղամարդիկ: Շատերն այդպիսի շփումը նախընտրում են նրա համար, որ այդ ազատում է պարտավորություններից: Եվ տղամարդկային անպատասխանատվությունը, որից այնքան սիրում են դժգոհել կանայք, այստեղ որեւէ կապ չունի: Եթե այդ գնահատենք տղամարդու տեսանկյունից՝ հակառակը, այդ տղամարդկային արարք է: Եթե հասկանում ես, որ սպիտակ ձիով ասպետ լինել չես կարող, ավելի լավ է օգտվես վճարովի ծառայություններից: Այդ ավելի ազնիվ կլինի:

Ընտանեկան կյանքը ճեղքվածք է տվել

Դիտարկենք ընտանեկան զույգերի օրինակը: Վաղուց ամուսնացած են, բայց այս պահին առանձին են ապրում: Ամուսինը տեղափոխվել է վարձու բնակարան եւ երբեմն այնտեղ որոշակի վարքի տեր աղջիկների է հյուրընկալում:

Տղամարդու տեսանկյունից այդ տրամաբանական է, քանի որ կնոջից բաժանվել է, որպեսզի հանգստանան միմյանցից եւ հասկանան, թե հետագայում ինչպես պետք է վարվեն: Յուրաքանչյուր զույգի մոտ ընտանեկան կյանքի որոշակի հատվածում դժվարություններ են առաջանում: Ոմանք այն համատեղ են լուծում, իսկ ոմանք նախընտրում են որոշ ժամանակով հեռանալ եւ դադար վերցնել:

Այսպիսի պայմաններում իրենց բնական ֆիզիկական պահանջները բավարարելու համար տղամարդիկ նախընտրում են առանց պարտավորվածությունների հարաբերություններ: Հարաբերություններ սկսել մեկ այլ կնոջ հետ, երբ դեռ չես որոշել, թե ինչպես պետք է վարվել գոյություն ունեցող ամուսնության հետ, մի տեսակ ճիշտ չէ: Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց տղամարդը ցանկանա վերադառնալ կնոջ մոտ: Այդ դեպքում ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել նոր հարաբերությունների հետ:

Հասանելի է

Երբ ձեզ անհրաժեշտ է ինչ-որ բան ստանալ, դուք դիմում եք պարզ եւ հասանելի միջոցների: Նույնը վերաբերում է թեթեւաբարո աղջիկներին: Նրանք միշտ հասանելի են, նրանց պետք չէ համոզել, ռեստորան տանել եւ մտահոգվել, թե հնարավոր է՝ նրանց դուր չեք գա: Գուցե այդ է պատճառը, որ տղամարդկանց մեծամասնությունը, որպես ամենաարդյունավետ միջոց, ընտրում է այս տարբերակը՝ որպես արդյունավետ եւ միաժամանակ մեծ ծախսեր չպահանջող միջոց:

Կան աղջիկներ, ովքեր նախընտրում են մինչեւ ամուսնություն պահպանել կուսությունը: Տղամարդը ստիպված է համաձայնել դրան եւ մինչեւ ամուսնությունը դիմում է մարմնավաճառների ծառայությանը:

Բացառություն

Մարմնավաճառների հետ շփման հատուկ տեսակ է արտահայտվելը, այսինքն՝ հոգեւոր սեքս ստանալը: Այդ հիմարություն կամ կամակորություն չէ: Հարուստ մարդկանց համար դժվար է գտնել մեկին, ում հետ նա ցանկանում է կիսել ամենաթանկարժեքը: Եվ տղամարդը ստիպված է մարմնավաճառ վարձել, հյուրանոցում սենյակ, որտեղ նրանք կարող են խմել, թուլանալ եւ շփվել: Իսկ անկողինն այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ:

Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ուշադրություն ստանալ, խոսել որեւէ մեկի հետ եւ որ իրեն խղճան: Ու եթե նրանք այդ ամենը չեն գտնում իրենց կողակցի մոտ, այդ այլ վայրում են փնտրում: Եվ թող որ նա բարձրակարգ մարմնավաճառ չլինի, այդ նշանակություն չունի:

Մենք բոլորս էլ մշտապես ինչ-որ նոր բան ենք ուզում: Այդպես ենք ստեղծված: Եվ տղամարդիկ բացառություն չեն: Նրանց սեքսուալությունն անհագ ծարավի եւ թարմ զգացողությունների հատուկ տարերք է: Եվ շփումը մարմնավաճառների հետ սովորույթ կդառնա, թե՝ ոչ, կախված չէ միայն տղամարդուց եւ նրա սովորույթներից:

Շատ բան կախված է նրա կողքին գտնվող կնոջից, նրա սիրուց եւ անկեղծությունից: Երբ կինը ձեւացնում է կիրքը, այդ դեպքում տնային սեքսը մարմնավածառի սեքսից տարբերվելու է: Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ տղամարդիկ չօգտվեն սալոնային աղջիկներից:

Նյութը` man-woman.com.ua կայքի



© NEWS.am STYLE