Ի՞նչն ենք մենք, որպես ազգ, սխալ անում. ինչի՞ վրա պետք է կենտրոնանանք․ Գեւ Օրկյանը՝ Հայաստանը աշխարհին ճանաչելի դարձնելու մասին

12:16   19 հոկտեմբերի, 2023

Գեւ Օրկյանը նշել է, որ կան հարցեր, որոնք իրեն անընդհատ տալիս է։ Instagram-ում հրապարակած իր նոր տեսաուղերձում բրիտանահայ շոումենը, հատկապես, անդրադարձել է այն հարցին, թե ինչու Հայաստանի տեղը մինչ օրս շատերին անհայտ է։ Նա բարձրացրել է որոշ հարցեր, որոնք «գուցե, արթնացման կոչ ծառայեն»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

«Արդյոք ամբողջ աշխարհի հայերին միավորե՞լն է ուժի ճանապարհը։ Ինչպե՞ս փոխենք այլ երկրների ընկալումները մեր մասին։ Տարիներ շարունակ միլիոնավոր մարդիկ դեռ չգիտեն Հայաստանի տեղը, եւ թե ովքեր են հայերը։ Ինչո՞ւ ենք մենք այսքան անհայտ մնում։ Ինչո՞ւ պետք է ապացուցենք, թե ով ենք մենք։ Ինչո՞ւ նրանք արդեն այդ մասին չգիտեն։ Արդյոք աշխարհին հետաքրքրո՞ւմ է, որ մենք ենք առաջին ազգը, որն ընդունել է Քրիստոնեությունը»,-նշել է Օրկյանը՝ հիշեցնելով, որ աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկը հայկական ազգանուն ունի։

«Մենք աշխարհում ունենք ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը՝ Քարդաշյաններին։ Միայն Քիմ Քարդաշյանն ունի մոտ 380 միլիոն հետեւորդ՝ ներառյալ նրա ընտանիքի անդամները, նրանք ունեն միլիարդավոր հետեւորդներ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 1/8-րդ մասը։ Բայց մարդիկ չգիտեն՝ որտեղ է Հայաստանը․․․ Արդյոք սա խելամի՞տ է։ Ի՞նչն ենք մենք, որպես ազգ, սխալ անում, ինչի՞ վրա պետք է կենտրոնանանք։ Այնքան շատ ենք կենտրոնանում մեր պատմությունը մյուսներին ապացուցելու վրա, որ մոռանում ենք մեր ապագայի մասին։ Գուցե, սա արթնացման կոչ է, գուցե ժամանակն է, որ հայկական  «մատրիցան» վերագործարկվի»։ 



© NEWS.am STYLE