Կյանքից հեռացել է «Կոտրված լապտերների փողոցները» ֆիլմի դերասան Եվգենի Արտեմեւը

14:49   19 հոկտեմբերի, 2023

Մահացել է ռուսական թատրոնի եւ կինոյի դերասան Եվգենի Արտեմեւը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Կոմիսարժեւսկայայի թատրոնի կայքին, որտեղ դերասանը աշխատել է մինչեւ կյանքի վերջ։

Արտեմեւը, որը հայտնի է այնպիսի հեռուստասերիալներով, ինչպիսիք են «Կոտրված լապտերների փողոցները», «Սպանությունների բաժանմունքի քրոնիկները» եւ «Հետաքննության գաղտնիքները», մահացել է հոկտեմբերի 14-ին՝ 68 տարեկանում։ Արտիստի վերջին հրաժեշտի վայրի եւ ժամի մասին կտեղեկացվի առաջիկայում։

Եվգենի Արտեմեւը ծնվել է 1955 թվականի մայիսի 14-ին։ Ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության եւ կինոյի պետական ​​ինստիտուտը, որից հետո մի քանի տարի աշխատել է Կոմիսարժեւսկայայի թատրոնում։ Հետագայում Արտեմեւը տեղափոխվել է «Театр на Неве» մանկական դրամատիկական թատրոն, իսկ 2004 թվականին վերադարձել հայրենի մշակութային հաստատություն, որտեղ նշանակվել է թատերախմբի ղեկավար։



© NEWS.am STYLE