Հայտնի է դարձել Բրեժնեւայի եւ Մելաձեի ամուսնալուծության պատճառը

19:14   19 հոկտեմբերի, 2023

Հայտնի է դարձել, թե ինչու են ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնեւան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշել ամուսնալուծվել, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։

Մեդիա մենեջեր Ալյոնա Կրասնայայի խոսքով՝ զույգը բաժանվել է քաղաքական իրավիճակի շուրջ տարաձայնությունների պատճառով։

«Ասում են՝ Վերան ուզում էր, որ Կոստյան բացահայտորեն աջակցեր Ուկրաինային։ Բայց նա հրաժարվել է, քանի որ Ռուսաստանում ունի պրոդյուսերական կենտրոն եւ բավական շատ անշարժ գույք։ Ուստի Վերայի հետ տարաձայնություններ են սկսվել ու նրանք բաժանվել են։ Այժմ Կոստյան ապրում է Իտալիայում, Վերան՝ Պրիբալտիկայում»,-ասել է պրոդյուսերը։

Նա նաեւ հավելել է, որ Մոսկվայի մարզի էլիտար տարածքում գտնվող իրենց առանձնատան վաճառքից ստացված 350 միլիոն ռուբլին  զույգը հավասարապես բաժանել է, քանի որ այն ձեռք է բերվել իրենց ամուսնության ժամանակ։

Լուսանկարը՝ Instagram/meladzemusic



© NEWS.am STYLE