Դերասանուհի Մերի Երեմյանի թրենդային street style-ը (ֆոտո)

22:25   19 հոկտեմբերի, 2023

Դերասանուհի Մերի Երեմյանն աչքի է ընկնում ոճի յուրահատուկ զգացումով: Մերին, ով ժամանակին ակտիվորեն նկարահանվում էր գովազդներում եւ հայկական հեռուստասերիալներում, ամուսնանալուց եւ արտերկիր տեղափոխվելուց հետո, չի նկարահանվում, բայց ակտիվ է Instagram-ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mary Yeremyan (@maryyeremyan)

Սոցիալական այս հարթակում դերասանուհին հաճախ է կիսվում գեղեցիկ ֆոտոշարքերով ու թրենդային լուքերով: Հերթական հրապարակման մեջ նա ցուցադրել է իր սպորտային կերպարը: Մերին երկգույն սպորտային տաբատով է, որի առաջնմասը ջինսե լուծումներով է, իսկ գոտկատեղն ու հետեւի հատվածը՝ մոխրագույն կտորից: Հետաքրքիր լուծումներով լայն տաբատը դերասանուհին համադրել է համապատասխան տոպի հետ: Կերպարն, իհարկե, ամբողջացրել է արեւային ակնոցով:



© NEWS.am STYLE