Մերի Քոչարյանն ու Հրանտ Հովսեփյանը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել

11:23   20 հոկտեմբերի, 2023

«Շանթ» հեռուստաալիքի «Հատուկ դասարան» եւ «Իրար դեմ» հեռուստասերիալներից հայտնի դերասաններ Մերի Քոչարյանն ու Հրանտ Հովսեփյանը համատեղ երգ եւ տեսահոլովակ են ներկայացրել։ Երգը, որում Մերին հանդես է գալիս լիրիկական կատարմամբ, իսկ Հրանտը ռեփով, կոչվում է «Հետքեր»։

Երգի խոսքերը հեղինակել են հենց կատարողները, երաժշտությունը գրել է Մերի Քոչարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հակոբ Քեխեյանն է։

Դերասանական զույգի երկրպագուներից շատերը մեկնաբանությունների բաժնում գրել են, որ անհամբերությամբ էին սպասում նրանց համատեղ աշխատանքին, եւ հույս հայտնել, որ հետագայում կրկին միասին նոր երգեր կներկայացնեն։ 

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է 15 ժամ առաջ եւ արդեն ունի 65 հազար դիտում եւ ավելի քան 600 մեկնաբանություն։ 



© NEWS.am STYLE