Գարիկ Պապոյանի կնոջ երաժշտական կատարումն ու հումորիստի արձագանքը (VIDEO)

16:10   20 հոկտեմբերի, 2023

Գարիկ Պապոյանի կինը՝ բլոգեր Մարիաննա Վարդանյանը, Instagram-ում կիսվել է նոր հրապարակմամբ, բայց այս անգամ՝ երաժշտական բովանդակությամբ: Ֆուդ բլոգերը տեղադրել է Բիլի Այլիշի What Was I Made For երգի cover-ն ու արժանացել լսարանի դրական մեկնաբանություններին: 

Մարիաննայի տեսանյութի ներքո մեկնաբանել է նաեւ ամուսինը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marianna Vardanyan (@vardanyanmarianna)

«Ես Ձեզ ասում եմ՝ այո»,-կատակել է Գարիկը, որին Մարիաննան պատասխանել է,-«Կրկնվում եք 10 տարի հետո»:

Հիշեցնենք, որ Մարիաննան տարիներ առաջ խմբի կազմում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության X Factor նախագծին, որտեղ Գարիկը եղել է ժյուրիի կազմում:



© NEWS.am STYLE