Էրիկ Կարապետյանը հայտնել է հետաձգված մենահամերգի նոր ամսաթիվը

11:08   21 հոկտեմբերի, 2023

Էրիկ Կարապետյանը հայտնել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող իր մենահամերգը տեղի կունենա 2024 թ-ի փետրվարի 13-ին։ Այս մասին երգիչը տեղեկացրել է ինստագրամյան իր էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial)

«Սիրելի հանդիսատես, իմ երկար սպասված համերգը, որը հասկանալի պատճառներով հետաձգվել էր, կայանալու է փետրվարի 13-ին`Սիրո տոնին ընդառաջ»,-գրել է նա։

Էրիկի համերգը նախատեսված էր սեպտեմբերի 30-ին, սակայն հետաձգվել էր Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման պատճառով։ 

Երգչի հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են։ 



© NEWS.am STYLE