19:33 22 հոկտեմբերի, 2023Աշնանային գույների հեքիաթը սկսված է, ինչը լավ առիթ է ֆոտոշարքերի համար։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, հետեւելով ամենագունեղ սեզոնի թրենդին, նոր ֆոտոշարք է իրականացրել, որի արդյունքով կիսվել է ինստագրամյան հետեւորդների հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Կադրերում Իննան կաշվե սեւ բաճկոնով է, երկարաճիտք սեւ կոշիկներով, որոնց տակից երեւում են սպիտակ գուլպաները։ Իննայի կերպարն առօրյա է, հարմարավետ, թրենդային ու աշնանային։ Լուսանկարներին հեքիաթային շունչ է հաղորդում «բեքգրաունդում» շեշտադրված աշնանային բնապատկերը՝ գույներ, ծառեր ու մաքուր օդ, որն, ասես, փոխանցվում է լուսանկարներից։
Ֆոտոշարքի հեղինակը theeiconn-ն է։