Նեյմարը՝ Քիմ Քարդաշյանի ներքնազգեստների բրենդի գովազդային արշավում (ֆոտո/վիդեո)

22:00   23 հոկտեմբերի, 2023

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Նեյմարը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի գովազդային արշավում։ Ֆուտբոլի 31-ամյա աստղին արշավի շրջանակում միացել են նաեւ ամերիկացի ֆուտբոլիստ Նիք Բոսան եւ կանադացի բասկետբոլիստ Shai-ն։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashian)

«Ներկայացնում ենք SKIMS-ի տղամարդկանց։ Ամենահարմարավետ ներքնազգեստը, որը կարող եք ձեռք բերել»,-գրված է բրենդի ինստագրամյան էջում։

Արշավի լուսանկարներով իր ինստագրամյան էջում կիսվել է նաեւ Քիմ Քարդաշյանը։ Ֆոտոշարքում Նեյմարը ներկայացել է բրենդի մոխրագույն, կանաչ եւ սպիտակ երանգներով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SKIMS (@skims)



© NEWS.am STYLE