10:41 24 հոկտեմբերի, 2023Ռիհաննան պլանավորում է մեծ «come back»/վերադարձի/ շրջագայություն ունենալ 2024/2025 թվականներին: Հաղորդվում է, որ արտիստը մոտ 39 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Live Nation-ի հետ՝ իր առաջիկա ելույթների համար, եւ ներկայումս պատրաստ է թողարկել նոր երգերով երկու ալբոմ։
«Live Nation-ի հետ պայմանագիր կնքելուց հետո Ռիհաննան կամաց-կամաց ծրագրում է վերադարձի շրջագայություն: Գործարքը կնքվել է համաշխարհային շրջագայությունը հեշտացնելու համար, եւ մինչ նա հոգ է տանում իր ընտանիքի մասին, նրա ստեղծագործական թիմն աշխատում է Լոս Անջելեսում՝ գլուխ բերելով ամեն բան»,-պնդում է աղբյուրը։
ՌիՌին ելույթ է ունեցել 2023 թվականի Super Bowl Halftime Show-ում եւ թողարկել «Սեւ հովազը․ ընդմիշտ Վականդա» ֆիլմի սաունդրեքը, սակայն նրա վերջին ստուդիական ալբոմը Anti-ն է, որը թողարկվել էր 2016-ին։ Այդ ժամանակվանից նա զբաղված է իր՝ միլիարդ դոլար արժողությամբ Fenty կայսրության կառուցմամբ եւ A$AP Rocky-ի հետ իրենց երկու փոքր երեխաների դաստիարակությամբ: