22:11 24 հոկտեմբերի, 202377-ամյա Շերի 37-ամյա բոյֆրենդը չի կարողանում գլուխ հանել նրա սեռական «ախորժակից»։ RadarOnline.com-ը գրում է, որ Շերը պարծեցել է՝ նշելով, որ իր ընկերոջ՝ Ալեքսանդր «Ա.Է.» Էդվարդսի հետ իր կյանքի լավագույն սեքսն է ունեցել, բայց ինսայդերները նշում են, որ նրա անհագ սեռական ախորժակը «հոգնեցնում է» երիտասարդ պրոդյուսերին եւ խանգարում զույգի բիզնես համագործակցությանը:
Ըստ որոշ աղբյուրների՝ Էդվարդսը չի կարողանում բավարարել լեգենդար երգչուհու սեռական «ախորժակը»: «Ա.Է.-ն նեղված է եւ չգիտի՝ ինչ անել»,- National Enquirer-ին ասել է նրանցից մեկը՝ հավելելով,-«Ամեն անգամ նա ավելի շատ բան է ցանկանում եւ պահանջում: Այս ամենը նրա համար մեծ բեռ է դարձել իրենց հարաբերություններում»։

Շերը եւ Ալեքսանդրը կարճ ժամանակով բաժանվել էին գարնանը։ «Շերը համոզված էր, որ Ա.Է.-ն, պարզապես, օգտագործում էր իրեն՝ իր կարգավիճակի եւ միլիոնների համար»,-ասել է աղբյուրը,-«Բայց նա որոշեց հետեւել իր սրտին եւ նրան երկրորդ հնարավորություն տալ: Այդ ժամանակվանից նրանք անբաժան են եղել»։
«Շերն ասում է, որ Ալեքսանդրի վերադարձը նրան 40 տարով ավելի երիտասարդ է դարձրել»,-երգչուհու մասին պատմել է մեկ այլ աղբյուր,-«Նա ասում է, որ իր առողջությունն ավելի լավ է, քան երբեւէ, եւ դա արտահայտվում է նրա բարձր լիբիդոյի վրա: Հուսանք, որ սա չի վախեցնի տղային»,-հավելել է ինսայդերը:
Լուսանկարները՝ Joce Zerojack/Bauer-Griffin/GC Images, Press Agency/NurPhoto/Shutterstock